Ֆինլանդիայում ավարտին մոտեցող հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները ձախողումով են ավարտվել ակնհայտ ֆավորիտների համար: Շվեդները զիջել են ֆիններին, ամերիկացիները՝ ռուսներին: Այսպիսով նրանք կպայքարեն երրորդ մրցանակի համար, իսկ ժամեր անց կայանալիք եզրափակիչում ֆինները լավագույնի կոչումը կվիճարկեն ռուսների հետ: Բոլոր դեպքերում նշենք, որ այս առաջնությունում Վալերի Բրագինի սանորին արդեն իսկ հաջողվել է գլխից վեր ցատկել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ